Բաժին. Տնտեսական

Արդեն 15-րդ ամիսն անընդմեջ Լոնդոնում գրանցվում է անշարժ գույքի գների աճ

Արդեն 15-րդ ամիսն անընդմեջ Լոնդոնում գրանցվում է անշարժ գույքի գների աճ, և շուկայում պահանջարկը դեռևս զգալի մեծ է, քան առաջարկը:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ փետրվարին Լոնդոնի անշարժ գույքի շուկայում գների աճը կազմել է 0,4%: Առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գների աճը կազմել է 18%, իսկ նախորդ եռամսյակի համեմատ՝ 5,3%:

Հիշեցնենք, որ ավելի վաղ New World Wealth վերլուծական գործակալությունը ներկայացրել էր վերլուծություն, ըստ որի՝ վերջին շուրջ 10 տարվա կտրվածքով աշխարհի միլիոնատերերին ամենաշատը գրանվել է Մեծ Բրիտանիան: 2003-2013 թվականների ընթացքում Մեծ Բրիտանիա է տեղափոխվել շուրջ 114,1 հազար միլիոնատեր: Ներկայում Մեծ Բրիտաիայում ապրում է 815 հազար միլիոնատեր:

Share