Բաժին. Տնտեսական

Այս տարվա առաջին երկու ամիսներին հանքային ջրերի արտադրության ծավալները Հայաստանում աճել են 2.6 անգամ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2014թ.-ի առաջին երկու ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 6 558.7 հազար լիտր հանքային ջուր: 2013թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ հանքային ջրերի արտադրության ծավլաներն աճել են 2.6 անգամ:

Միևնույն ժամանակ աղբյուրի ջրի արտադրության ծավալներն աճել են 74%-ով և կազմել 3 169.8 հազար լիտր: Ոչ ակլոհոլային ըմպելիքների արտադրության ծավալներն աճել են 35.6%-ով և կազմել 6 701.2 լիտր, իսկ բնական հյութերի արտադրության ծավալները նվազել են 8.4%-ով և կազմել 1 905.5 հազար լիտր:

Share