Բաժին. Տնտեսական

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են 4.4%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2014թ.-ի հունվար-փետրվար ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 1 473.6 մլն.կՎտ ժամ էլեկտրաէներգիա: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ էլեկտրաէներգայի արտադրության ծավալները նվազել են 4.4%-ով:

Նշենք, որ ՋԷԿ-երում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալներն աճել են 7.8%-ով և կազմել 879 մլն կՎտ ժամ, ՀԷԿ-երում արտադրված էկերտաէներգիայի ծավալները նվազել են 13%-ով և կազմել 232.9 մլն կՎտ ժամ: ՀԱԷԿ-ում արտադրվել է 360.5 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, անցյալ տարվա նույն ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 21.2%-ով: Այլ աղբյուրներից ստացված էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են 20%-ով և կազմել 1.2 մլն կՎտ ժամ:

Share