Բաժին. Տնտեսական

ԱՄՆ-ում գրանցվել է IPO-ների նոր ռեկորդ

2014 թվականի առաջին եռամսյակում ԱՄՆ-ի ֆոնդային բորսաներում IPO-ների (արժեթղթերի առաջնային տեղաբաշխում) քանակը կազմել է 64, ինչը այս ժամանակահատվածի համար ամենաբարձր ցուցանիշն է՝ 2000 թվականից ի վեր: Այս մասին հաղորդում է MarketWatch-ը:

Նշվում է, որ հաշվետու եռամսյակում IPO-ների համախառն ծավալը կազմել է 10,6 մլրդ ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 2 անգամ:

Հատկանշական է, որ IPO-ների շուրջ կեսը բաժին է ընկել առողջապահության ոլորտում գործող ընկերություններին: Ակտիվությամբ առանձնացել է նաև ՏՏ ոլորտը:

2000 թվականի առաջին եռամսյակում ԱՄՆ-ի ֆոնդային բորսաներում կայացել էր 128 IPO:

Share