Բաժին. Տնտեսական

Չինական յուանի միջազգայնացման տեմպերը կարագանան

2014 թվականին չինական յուանի միջազգայնացման տեմպերը կարագանան: Նման կանխատեսում է ներկայացրել HSBC բանկը՝ նշելով, որ այս ուղղությամբ արդեն իսկ իրականացվել են մի շարք լուրջ քայլեր:

Բանկի վերլուծաբանները կանխատեսում են, որ չինական յուանը կանցի զարգացման երեք փուլ՝ սկզբում կդառնա միջազգային առևտրային արժույթ, հետո՝ ներդրումային արժույթ, իսկ վերջում արդեն՝ միջազգային պահուստային արժույթ:

Առաջին փուլի հետ կապված արդեն իսկ կան դրական արդյունքներ: 2013 թվականի արդյունքներով, ըստ SWIFT ֆինանսական խմբի հաշվետվության, յուանը դարձել է 10 ամենաակտիվ վաճառվող արժույթներից մեկը:

Յուանի դերը որպես ներդրումային արժույթ ևս աճում է:

Ներկա դրությամբ կա չինական յուանի չորս օֆշորային կենտրոն՝ Հոնկոնգ, Սինգապուր, Լոնդոն, Թայվան:

Չինաստանը այլ երկրների ավելի քան 20 կենտրոնական բանկերի հետ կնքել է արժութային սվոփ-գործարքներ:

Share