Բաժին. Տնտեսական

Boeing-ն ու General Electric-ը սկսում են համագործակցել Իրանի հետ

ԱՄՆ իշխանությունները թույլատրել են Boeing և General Electric կորպորացիաներին Իրանական ավիաընկերություններին իքնաթիռների պահեստամասեր վաճառել: Ամերիկյան կառավարության այս քայլն իրականացվում է Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ժամանակավոր մեղմացման շրջանակներում:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունն արդեն հաստատել է ամերիկյան ընկերությունների հայտերը, որոնք վերաբերում են 18 ավիացիոն շարժչի վերանորոգմանը: Սույն շարժիչները պատկանում են Իրանի կողմից դեռևս 1970-ականներին ձեռք բերված Boeing ինքնաթիռներին:

Boeing ընկերությունը մանրամասնել է, որ Իրանի հետ համագործակցությունն իրականացման հիմնական նպատակը ուևվորների անվտանգության ապահովումն է: Ինքնաթիռների վերազինումը նպատակ ունի միայն ավելի անվտանգ դարձնել թռիչքները: Նշենք, որ Boeing-ն ու GE-ը ամերիկյան առաջին կորպորացիաներն են, որոնք սկսում են նորից համագործակցել Իրանի հետ:

Հիշեցնենք, որ Իրանի համար ինքնաթիռների վերազինման խնդիրը չափազանց արդիական է, քանի որ վերջին 24 տարվա ընթացքում երկրում ավրավթարների պատճառով զոհվել է 2 000 մարդ: Հիշեցնենք նաև, որ այս տարվա հունվարից Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները մեղմվել են:

Share