Բաժին. Տնտեսական

Նախագահի այցելության շրջանակներում կկայանա Հայաստան-Թուրքմենստան գործարար համաժողով

Զարգացման հայկական գործակալությունը տեղեկացնում է, որ ապրիլի 8-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Թուրքմենստան պաշտոնական այցի  շրջանակներում տեղի կունենա Հայաստան-Թուրքմենստան գործարար համաժողով և բազմաոլորտային ցուցահանդես:

Համաժողովին մասնակցում են Հայաստանի գործարար ոլորտները ներկայացնող մոտ 30 ընկերություն՝ սնունդ (կաթնամքերք, մսամթերք, հրուշակեղեն, սուրճ, կոնյակ, գինի, պահածոներ եւ հյութեր), տեղեկատվական տեխնոլոգիաներ, էլեկտրոնիկա, շինարարություն, կոշկեղեն, ոսկերչություն, զբոսաշրջություն:

2013թ.-ին Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է 21.6 մլն ԱՄՆ դոլար: Արտահանումը կազմել է 19.0 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը՝ 2.6 մլն ԱՄՆ դոլար: 2012թ.-ի համեմատությամբ, արտահանումը աճել է 37.6%-ով, իսկ ներմուծումը նվազել է՝ 81.2 %-ով:

2012թ-ին հիմնական արտահանվող ապրանքներն են՝ տաբակ, տաբակի արդյունաբերական փոխարինող, բնական կամ արհեստական մարգարիտ, թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր, մետաղներ, ժամացույցներ եւ դրանցից մասեր: Հիմնական ներմուծվող ապրանքներն են՝ հանքային վառելանյութ, նաֆթ, բիտումինային ապրանքներ, հանքային մոմանյութ, բամբակ, հատուկ գործվածք, գոբելեն:

Share