Բաժին. Տնտեսական

Վրաստանը 3,5 անգամ ավելացրել է գինու արտահանման ծավալները

2014 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Վրաստանը գրանցել է գինու արտահանման ծավալների աճ՝ շուրջ 3,5 անգամ: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու երեք ամսում Վրաստանից արտահանվել է 15,49 մլն շիշ գինի: Արդյունքում, գինու արտահանումից երկրի հասույթը կազմել է մոտ 51,202 մլն ԱՄՆ դոլար:

Հաշվետու եռամսյակում վրացական գինին արտահանվել է հիմնականում Ռուսաստան, Ուկրաինա, Ղազախստան, Լեհաստան և Լատվիա: Ընդ որում, Ռուսաստանին բաժին է ընկել Վրաստանից արտահանված գինիների ընդհանուր ծավալի 71%-ը:

Ընդհանուր առմամբ, Վրաստանը գինի է արտահանել աշխարհի 19 երկիր:

Share