Բաժին. Տնտեսական

Toyota-ն շուկայից «հետ է կանչում» ավելի քան 6 մլն ավտոմեքենա

Աշխարհի խոշոր ավտոարտադրող ընկերություններից մեկը՝ ճապոնական Toyota Motor Corp.-ը, հայտարարել է համաշխարհային շուկայից շուրջ 6,39 մլն ավտոմեքենաների «հետ կանչման» մասին: Պատճառը հնարավոր անսարքություններն են` կապված ինչպես կառավարման համակարգի, այնպես էլ առանձին մասերի աշխատանքի հետ:

Reuters-ը գրում է, որ ընդհանուր առմամբ անսարքություններ են հայտնաբերվել ընկերության արտադրության շուրջ 27 մոդելներում:

Նշենք, որ այսօր Toyota բրենդը գնահատվում է շուրջ 34,9 մլրդ ԱՄՆ դոլար: Այն համարվում է աշխարհի ամենաթանկ ավտոմոբիլային բրենդը:

Աշխարհում երկրորդ թանկ ավտոմոբիլային բրենդը BMW-ն է՝ 28,9 մլրդ ԱՄՆ դոլար արժեքով: Երրորդ տեղում Volkswagen-ն է՝ 27,0 մլրդ ԱՄՆ դոլար արժեքով:

Share