Բաժին. Տնտեսական

ՀԲ. Ռուսական ռուբլու դիրքերի թուլացումը վտանգավոր է Հայաստանի տնտեսության համար

Համաշխարհային բանկի (ՀԲ) վերլուծաբանները կարծում են, որ Ուկրաինայի ճգնաժամը, ինչպես նաև ռուսական ռուբլու դիրքերի թուլացումը Հայաստանի տնտեսության վրա կարող են թողնել խիստ բացասական ազդեցություն: Հաշվի առնելով, որ մեր երկիրը զգալի տնտեսական կախվածություն ունի Ռուսաստանից` վերլուծաբանները գտնում են, որ առաջիկայում կարող է գրանցվել մեր երկրի արտահանման ծավալների անկում, ինչպես նաև Ռուսաստանից Հայաստան ուղարկվող տրանսֆերտների կրճատում:

Միևնույն ժամանակ, ըստ ՀԲ վերլուծաբանների` եվրոպական ճգնաժամը ևս բացասական ազդեցության ռիսկեր է պարունակում մեր երկրի տնտեսության համար: Հայաստանի արտահանման ծավալի շուրջ մեկ երրորդը բաժին է ընկնում Եվրամիությանը:

ՀԲ վերլուծաբանները վստահ են, որ մեր երկրի բիզնես միջավայրը և մրցունակությունը բարելավման կարիք ունեն:

Share