Բաժին. Տնտեսական

Հունվար-մարտին համաշխարհային շուկայում վաճառվել է 76,6 մլն համակարգիչ

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում համաշխարհային շուկայում մատակարարվել է 76,6 մլն անհատական համակարգիչ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 1,7%-ով: Այս մասին հաղորդում է Gartner վերլուծական ընկերությունը:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու եռամսյակում, նախորդ շուրջ յոթ եռամսյակների համար, անհատական համակարգիչների համաշխարհային շուկայի անկման տեմպը կրճատվել է, ինչը, ըստ վերլուծաբանների, առաջին հերթին պայմանավորված է Microsoft ընկերության` XP օպերացիոն համակարգի սպասարկման դադարեցման պաշտոնական հայտարարությամբ: Microsoft-ի այս քայլը «ստիպել է» շատերին մտածել օպերացիոն համակարգի թարմացման մասին:

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով անհատական համակարգիչների համաշխարհային շուկայի առաջատարները շարունակում են մնալ Lenovo, HP և Dell ընկերությունները: Շուկայում Lenovo ընկերության մասնաբաժինը կազմել է 16.9%, HP-ինը՝ 16%, իսկ Dell-ինը՝ 12,5%:

Հաշվետու ամիսներին վաճառքի ծավալների առավել զգալի աճ գրանցվել է Lenovo-ն՝ 10,9%:

Share