Բաժին. Տնտեսական

Հայաստանում շամպայնի արտարդության ծավալներն աճել են 58.6%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2014թ.-ի հունվար-փետրվար ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 50.6 հազար լիտր շամպայն գինի: 2013թ.-ի նույն ժամանակահատվածի տվյալների համեմատ արձանագրվել է աճ 58.6%-ով:

Միևնույն ժամանակ գինու արտադրության ծավալներն աճել են 3.4%-ով և կազմել 678.7 լիտր, իսկ օղու  և օղու-լիկյորի արտադրության ծավալներն աճել են 1.6%-ով և կազմել 1 443.0 հազար լիտր:

Share