Բաժին. Տնտեսական

Կայացել է բարեգործական ցուցահանդես-վաճառք

Երևանի քաղաքապետարանում կայացել է բարեգործական ցուցահանդես-վաճառք, որին մասնակցել են 30 կազմակերպություններ և 20 դիվանագիտական ներկայացուցչություններ։

Մայրության և գեղեցկության տոնին նվիրված բարեգործական տոնավաճառում ցուցադրվել են կին գործարարների կազմակերպությունների արտադրանքներ ու կին ստեղծագործողների աշխատանքներ։

Տոնավաճառի ողջ հասույթը, ինչպես նաև սրահում հանգանակությամբ հավաքված գումարն ուղղվելու է Երևանի h. 71 և h. 130 մանկապարտեզների նորոգմանը, ինչպես նաև կհատկացվի սիրիահայ մի քանի ընտանիքների։

Ցուցահանդես-վաճառքի կազմակերպվել էր «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի կողմից:

Share