Բաժին. Տնտեսական

Երևանի մանկապարտեզներում իրականացվել են ստուգումներ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մարտի 25-ից ապրիլի 10-ը ստուգումներ է իրականացրել Երևանի 11 մանկապարտեզներում՝ մեկ մասնավոր և 10 պետական:

Ծառայությունից տեղեկացնում են, որ վերոնշյալ 10 պետական մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ վիճակի և սննդի հետ կապված խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ 1 մասնավոր մանկապարտեզում՝ «թիվ 53 մանկապարտեզ» ՓԲԸ-ում, սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանել պահանջվող նորմերին, ինչպես նաև ստուգման ընթացքում տվյալ մանկապարտեզում հայտնաբերվել է ժամկետն անց ձու և սննդի համար նախատեսված միսը չի ունեցել անասնաբուժասանիտարական անվտանգությունը հավաստող համապատասխան փաստաթուղթ և պայմանագիր: Կազմակերպությանը տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները, որոնք վերացվել են մինչև ապրիլի 8-ը:

Share