Բաժին. Տնտեսական

2013թ.-ին Օբամաների եկամուտը կազմել է 482 հազար դոլար

2013 թվականին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշել Օբաման, աշխատել են շուրջ 482 հազար ԱՄՆ դոլար: Այս մասին վկայում են Սպիտակ տան պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալները:

Նշենք, որ 2012 թվականին ԱՄՆ-ի նախագահի և նրա կնոջ եկամուտը կազմել էր 662,8 հազար ԱՄՆ դոլար: Այսպիսով, 2013 թվականին, 2012 թվականի համեմատ, Օբամաների եկամուտը կրճատվել է շուրջ 180 հազար ԱՄՆ դոլարով:

Ըստ ներկայացված տվյալների՝ 2013 թվականի ընթացքում ԱՄՆ նախագահի ընտանիքը դաշնային բյուջե է փոխանցել 98,2 հազար ԱՄՆ դոլարի հարկ: Տարվա ընթացքում նախագահական ընտանիքը բարեգործությանն է ուղղվել 59,2 հազար ԱՄՆ դոլար:

2009 թվականին ԱՄՆ նախագահի ընտանիքի եկամուտը կազմել էր 5,5 մլն ԱՄՆ դոլար, 2010 թվականին՝ 1,7 մլն ԱՄՆ դոլար, 2011 թվականին՝  790 հազար ԱՄՆ դոլար:

Share