Բաժին. Տնտեսական

ՊԵԿ. «Հարկային և մաքսային օրենսդրության դրույթներ ներմուծող կազմակերպությունների համար» թեմայով եռօրյա դասընթաց

«ՀՀ ԿԱ ՊԵԿ ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2014թ-ի ապրիլի 28-ից 30-ը կազմակերպում է «Հարկային և մաքսային օրենսդրության դրույթներ ներմուծող կազմակերպությունների համար» թեմայով 3-օրյա դասընթաց: Դասընթացները տեղի կունենան ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարումը կատարել (Արդշինինվեստբանկ ՓԲԸ  Հ/Հ  2470102790880000) մինչև 2014-ի ապրիլի 25-ը ներառյալ և մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական  հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել «ՀՀ ԿԱ ՊԵԿ Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ trainingcenter@taxservice.am: Դասընթացի արժեքը 24.000 ՀՀ դրամ* է (ներառյալ ԱԱՀ): Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 986, 060 544 692: Դասընթացի արժեքի մեջ ներառվում է ուսումնական նյութերի՝ «Հարկեր, տուրքեր և վճարներ (1-ին և 2-րդ մասեր)» ժողովածուի կամ համարժեք այլ գրականության տրամադրումը:

Ապրիլի 28

18:30-19:15    Թեմա 1. Ապրանքների ծագման երկիրը
19:15-19:20    Ընդմիջում (Սրճադադար)   
19:20-20:05    Թեմա 2.  Մաքսային արժեքի որոշման մեթոդները
20:05-20:15    Ընդմիջում (Սրճադադար)   
20:15-21:00    Թեմա 2.  Մաքսային արժեքի որոշման մեթոդները

Ապրիլ 29
18:30-19:15    Թեմա 3. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան
19:15-19:20    Ընդմիջում (Սրճադադար)
19:20-20:05    Թեմա 4. «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան
20:05-20:15    Ընդմիջում (Սրճադադար)
20:15-21:00    Թեմա 4. «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան

Ապրիլ 30

18:30-19:15    Թեմա 5. «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի հիմնական դրույթներ
19:15-19:20    Ընդմիջում (Սրճադադար)   
19:20-20:05    Թեմա 6.  «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ (ռեզիդենտի և ոչ ռեզիդենտի շահութահարկի առանձնահատկությունները), քննարկում, հարց ու պատասխան
20:05-20:15    Ընդմիջում (Սրճադադար)   
20:15-21:00    Թեմա 6.  «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ (ռեզիդենտի և ոչ ռեզիդենտի շահութահարկի առանձնահատկությունները), քննարկում, հարց ու պատասխան

Share