Բաժին. Տնտեսական

Հայաստանում կկազմակերպվի ինդոնեզական ապրանքների ցուցահանդես

Կայացել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների և Հայաստանում Ինդոնեզիայի Հանրապետության Պատվո հյուպատոս Երվանդ Ոսկանյանի, Հայաստանում Ինդոնեզիայի Հանրապետության դեսպանության մշակութային և սոցիալ–տնտեսական հարցերի վարչության պետ Նորվին Անվարի և Տնտեսական գծով խորհրդական Բայանտո Սամբայի հանդիպումը:

Առևտրաարդյունաբերական պալատից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են առաջիկայում Հայաստանում ինդոնեզական ապրանքների ցուցահանդեսի կազմակերպման, ինչպես նաև գործակցության խորացմանն առնչվող հարցեր:

ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը նշել է, որ Պալատը պատրաստ է դեսպանատան հետ համատեղ բարձր մակարդակով կազմակերպելու ցուցահանդեսը և գործարար մյուս հանդիպումները։

Հյուրերը պալատի պատվիրակությանը հրավիրել են հոկտեմբերի 8-ից 12-ին Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում մասնակցելու TRADEXPO միջազգային ցուցահանդեսին։

Share