Բաժին. Տնտեսական

Վրաստանում կբացվի Գինու միջազգային կենտրոն

Վրաստանի Սիգնակի քաղաքում կկառուցվի Գինու միջազգային մշակութային կենտրոն: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Էկոնոմիկայի նախարարությունը:

Սպասվում է, որ ընդհանուր ներդրումների ծավալը կգերազանցի 2 մլն լարին (1,1 ԱՄՆ դոլար):

Նշենք, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Վրաստանը գրանցել է գինու արտահանման ծավալների աճ՝ շուրջ 3,5 անգամ: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու երեք ամսում Վրաստանից արտահանվել է 15,49 մլն շիշ գինի: Արդյունքում, գինու արտահանումից երկրի հասույթը կազմել է մոտ 51,202 մլն ԱՄՆ դոլար:

Հաշվետու եռամսյակում վրացական գինին արտահանվել է հիմնականում Ռուսաստան, Ուկրաինա, Ղազախստան, Լեհաստան և Լատվիա: Ընդ որում, Ռուսաստանին բաժին է ընկել Վրաստանից արտահանված գինիների ընդհանուր ծավալի 71%-ը:

Ընդհանուր առմամբ, Վրաստանը գինի է արտահանել աշխարհի 19 երկիր:

Share