Բաժին. Տնտեսական

Տարվա առաջին երկու ամիսներին Հայաստանում շինանյութերի արտադրության ծավալները զգալիորեն նվազել են

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2014թ.-ի հունվար-փետրվար ամիսների ընթացքում Հայաստանում ցեմենտի արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 26.4%-ով և կազմել 16.7 հազար տոննա:

Միևնույն ժամանակ կրի արտադրության ծավալները նվազել են 3.4%-ով և կազմել 4 066 տոննա, իսկ գաջի արտադրության ծավալները նվազել են 40.5%-ով և կազմել 1 022 տոննա: Ծակոտկեն լցանյութերի արտադրության ծավալները նվազել են 35%-ով և կազմել 6.7 հաար տոննա: Ուղիղ կտրվածքի տուֆ այս տարի ընդհանրապես չի արտադրվել, իսկ բնական քարից երեսպատման սալերի արտադրության ծավալները նվազել են 73.5%-ով և կազմել 282.1 տոննա: Հավաքովի երկաթբետոնյա կառուցվածքների արտադրության ծավալները նվազել են 76.8%-ով և կազմել 738 տոննա, իսկ ալյումինե և մետաղապլաստե դռների ու պատուհանների արտադրության ծավալները նվազել են 36.4%-ով և կազմլ 2 949 հատ:

Աճել են միայն ապրանքային բետոնի արտադրության ծավալները` 0.7%` 22.3 հազար տոննա և ոչ հանքային շինանյութերի արտադրության ծավալները` 14.6%` 54.1 հազար տոննա:

Share