Բաժին. Տնտեսական

Հունվար-փետրվարին Հայաստանում թթվասերի արտադրության ծավալները նվազել են 19.9%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2014թ.-ի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել է 429 տոննա թթվասեր: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թթվասերի արտադրության ծավալները նվազել են 19.9%-ով:

Միևնույն ժամանակ պանրի արտադրության ծավալներն աճել են 0.7%-ով և կազմել 1 916.2 տոննա. կաթի արտադրության ծավալներն աճել են 7.5%-ով և կազմել 45.5 մլն լիտր, իսկ մածունի արտադրության ծավալները նվազել են 1.9%-ով և կազմել 483.5 տոննա: Կաթնաշոռի արտադրության ծավալներն աճել են 3%-ով և կազմել 124.3 տոննա, իսկ պաղպաղակի արտադրության ծավալներն աճել են 9.5 անգամ և կազմել 78.9 հազար լիտր:

Share