Բաժին. Տնտեսական

Կառավարությունն աջակցում է գյուղատնտեսներին

Այսօր կայացած նիստի ընթացքում կառավարությունը անդրադարձել է տոհմային երիջների համար վճարումներ չկատարած տնտեսվարողների տուգանքների հարցին:

2007-2014 թվականներին տավարաբուծության զարգացման ծրագրով Հայաստան է ներկրվել ավելի քան 1800 գլուխ տոհմային երինջ, որոնք տարաժամկետ վճարման պայմանով հատկացվել են 60-ից ավելի տնտեսվարող սուբյեկտի: Նրանց մի մասը ուշացումով է կատարել վճարումները, ինչի հետևանքով ձևավորվել են տույժեր և լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ ստեղծվել: Կայացված որոշմամբ ուշացման հետևանքով առաջացած տույժերի դիմաց վճարված գումարներն ամբողջությամբ կուղղվեն պայմանագրով նախատեսված մայր գումարի մարմանը:

Share