Բաժին. Տնտեսական

Մեկ ամսում Եվրոպայում վաճառվել է 1,44 մլն նոր ավտոմեքենա

2014 թվականի մարտին Եվրոպայում վաճառվել է 1,44 մլն նոր ավտոմեքենա: Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 10,6%-ով: Ավտոարտադրողների եվրոպական ACEA ասոցիացիայի հրապարակման համաձայն՝ եվրոպական ավտոշուկայում նոր ավտոմեքենաների վաճառքի աճ է գրանցվում արդեն  7-րդ ամիսն անընդմեջ:
Հաշվետու ամսում առավել զգալի աճ գրանցվել է Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում:
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում, նոխորդ եռամսյակի համեմատ, Եվրոպայում նոր ավտոմեքենաների վաճառքի ծավալներն աճել են 8,4%-ով: Հաշվետու ամիսներին վաճառվել է 3,27 մլն ավտոմեքենա:
Հունվարի Եվրոպայում գրանցվել էր նոր ավտոմեքենաների վաճառքի 5,5% աճ, փետրվարին` 8% աճ:
Նշենք նաև, որ Եվրամիության անդամ երկրներում առավել մեծ պահանջարկ են վայելել VW Group ընկերության արտադրության ավտոմեքենաները:
Share