Բաժին. Տնտեսական

Ամերիկյան հեջ-ֆոնդերի համար սկսվել են վատ ժամանակներ

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ամերիկյան հեջ-ֆոնդերը գրանցել են եկամտաբերության բավականին թույլ ցուցանիշներ: Preqin ընկերության ուսումնասիրությունների համաձայն` հաշվետու եռամսյակում գրանցված ցուցանիշները վատագույնն են ճգնաժամային 2008 թվականից ի վեր:

Ըստ ներկայացված տվյալների` ամերիկյան հեջ-ֆոնդերի եկամտաբերության ցուցանիշը հաշվետու երեք ամիսներին կազմել է 1,23%, ընդ որում` առավել մեծ եկամուտները գրանցվել է փետրվարին:

2013 թվականի առաջին եռամսյակում ցուցանիշը կազմել էր 6,07%:

Share