Բաժին. Տնտեսական

Hitachi ընկերությունը Չինաստանում կգործարկի աշխարհի ամենաարագ վերելակը

Ճապոնական Hitachi ընկերությունը մտադիր է Չինաստանի բարձրահարկ շենքերից մեկում գործարկել աշխարհի ամենաարագ վերելակները: Դրանք կշարժվեն 72 կմ/ժամ արագությամբ: Այս մասին նշվում է ընկերության տարածած պաշտոնական հայտարարության մեջ:

Սպասվում է, որ վերելակները, որոնք կգործարկվեն 111-հարկի և շուրջ 530 մետր բարձրությամբ շենքում, կօգնեն այս շենքին 2016 թվականին «պատվով» ստանձնել իրեն վերապահված ֆինանսական կենտրոնի դերը:

Նշենք, որ աշխարհի ամենաարագ վերելակները շենքի այցելուներին առաջինից 95-րդ հարկ կհասցնեն 43 վայրկյանում:

Չինաստանին բաժին է ընկնում վերելակների համաշխարհային պահանջարկի 60%-ը: Այս երկրում վերելակ արտադրողների միջև ընթանում է սուր մրցակցություն:

Այսօր աշխարհի ամենաարագ վերելակը գտնվում է Թայվանում: Այս շարժվում է 60,6 կմ/ժամ արագությամբ:

Share