Բաժին. Տնտեսական

Օրենքը ստորագրված է. Ռուսաստանում միգրանտները պարտադիր կհանձնեն ռուսերեն լեզվի իմացության քննություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որն աշխատանքային միգրանտներին կպարտադրի հանձնել ռուսերենի իմացության քննություն:

Բացառության կարգով քննությունից կազատվեն միայն բարձր որակավորում ունեցող մասնագետները և այն օտարերկրյա քաղաքացիները, ովքեր կրթության «սովետական» վկայական են ստացել մինչև 1991 թվականի սեպտեմբերի 1-ը: Բոլոր մյուս միգրանտները Ռուսաստանում ապրելու և աշխատելու իրավունք ստանալու համար կհանձնեն ռուսերենի, ինչպես նաև Ռուսաստանի պատմության և օրենսդրության հիմունքների իմացության քննություն և դրական արդյունքի դեպքում կստանան համապատասխան վկայական:

Վկայականի գործողության ժամկետը 5 տարի է: Ժամկետի ավարտից հետո անհրաժեշտ կլինի կրկին հանձնել քննություն:

Share