Բաժին. Տնտեսական

Բրիտանական ընկերություններին կպարտադրեն բացահայտել իրենց իրական սեփականատերերի անունները

Մեծ Բրիտանիայում գրանցված ընկերություններին կպարտադրեն բացահայտել իրենց իրական սեփականատերերի անունները: Երկրի իշխանությունը վստահ է, որ այս քայլը կօգնի ուժեղացնել փողերի լվացման և հարկերից խուսափման դեմ պայքարը:

Սպասվում է, որ մոտ ապագայում Մեծ Բրիտանիայում կգործարկվի երկրում գրանցված ընկերությունների իրական սեփականատերերի տվյալների հավաքագրման կենտրոն: Այն, ըստ իշխանության ներկայացուցիչների, կօգնի կրճատել երկրի տնտեսության «սև կողմերը» և կոռուպցիան՝ նվազեցնելով ընկերությունների կողմից հասարակությանը «մոլորեցնելու հնարավորությունները»:

«Տնտեսության նկատմամբ սպառողների և ներդրողների վստահության բարձրացման համար սա անհրաժեշտ քայլ է», – նշել են այս նախաձեռնության հեղինակները:

Share