Բաժին. Տնտեսական

Մսամթերքի և ձկնամթերքի արտահանումը ավելացել է

Մարտին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, հանրապետությունում մսի արտադրության ծավալներն աճել են շուրջ 5%-ով, կաթի արտադրության ծավալները` 6.7%-ով, իսկ ձվինը` 6.1%-ով: Նման տվյալներ է ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը՝ փաստելով, որ այս հանգամանքն իր ազդեցությունն է թողել նաև կենդանական ծագման մթերքների ներկրման և արտահանման հաշվեկշռի վրա:

Այսպես, ապրիլի 15-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, հանրապետությունից արտահանված մսի և մսամթերքի ծավալներն ավելացել են 144.4%-ով, իսկ պանրինը` 168.3%-ով: Գրեթե 160%-ով ավելացել է նաև ձկան և ձկնամթերքի արտահանումը: Սրան զուգահեռ, մսամթերքի ներկրումը նվազել է 626 տոննայով, իսկ կաթի փոշունը` 207.1 տոննայով:

Share