Բաժին. Տնտեսական

Կառավարությունն աջակցում է «Կագա Ագրո» ընկերությանը

Այսօր կայացած ՀՀ կառավարության նիստի ընթացքում գործադիրը որոշել է «Կագա Ագրո» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 200 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2017 թվականի մայիսի 10-ը: «Կագա Ագրոն» ՀՀ Կոտայքի մարզում կառուցվող 2 հա ջերմոցային տնտեսության համար նախատեսում է իրականացնել շուրջ 834 մլն դրամի չափով ներդրում, ինչի շնորհիվ կներմուծվեն հոլանդական սարքավորումներ, կստեղծվի մոտ 40 աշխատատեղ, արտադրանքի ծավալը 2015թ. կկազմի շուրջ 0.56 մլրդ դրամ:

Share