Բաժին. Տնտեսական

Դրամաշնորհներ՝ Լոռու մարզում կանանց միջոցով համայնքների զարգացմանը նպաստող բիզնես ծրագրերի համար

Ապրիլի 30-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կայացել է Շնողի և Ախթալայի համախմբերի համայնքների (Շնող, Թեղուտ, Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում և Ճոճկան)՝ ընտրված բիզնես ծրագրերին դրամաշնորհների հանձնման արարողությունը:

Դրամաշնորհների հանձնման արարողությունը կազմակերպվել է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից` Եվրամիության ֆինանսավորմամբ:

«Ծրագիրը հաջողությամբ անցել է հաջորդ մակարդակի, որը հստակ է և իրականանալի: Դրամաշնորհների միջոցով, որոնք ծրագրի շրջանակներում հանձնվել են շահառուներին, մի կողմից ապահովվում է կանանց տնտեսական կայունությունը, և որպես Տեղական Տնտեսական Զարգացման ծրագրի արդյունք, կնպաստեն համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը, մյուս կողմից խթանում են կանանց կարողությունների զարգացումը»,- նշել է ՀԵԿԱ-ի նախագահ Լիլիթ Ասատրյանը:

Դրամաշնորհները տրամադրվել են ՀՀ Լոռու մարզում կանանց միջոցով համայնքների զարգացմանը նպաստող ձեռնարկատիրական ծրագրերի իրականացման համար:

Միջոցառմանը մասնակցել են ծրագրի Տեղական Տնտեսական Զարգացման և ձեռներեցության դասընթացների բաղադրիչների շահառուները, ներառյալ տեղական իշխանությունները, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Միջոցառման ժամանակ ներկայացվել են ֆինանսավորված նախագծերը և նախագծերի ընտրության չափորոշիչները, հանդիսավոր կերպով հաղթողներին հանձնվել են դրամաշնորհները:

Արդյունքները ներկայացրել են ծրագրի ղեկավարները, տեղական թիմի ներկայացուցիչները, փորձագետները:

2013թ. մայիսից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից Լոռու մարզում իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի գործընկերներն են` CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: Ծրագրի տևողությունը 3 տարի է` 2013թ. մայիսից մինչև 2016թ. ապրիլ:

«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի նպատակն է` խթանել Լոռու մարզի կանանց տնտեսական կարողությունների զարգացմանը` այսպիսով նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:

Share