Բաժին. Տնտեսական

Առաջին եռամսյակում Հայաստանում մսի արտադրության ծավալներն աճել են 6.8%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալների համաձայն այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում արտադրվել է 7 897.4 տոննա միս: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մսի արտադրության ծավլաներն աճել են 6.8%-ով:

Միևնույն ժամանակ մսամթերքի (ներառյալ երշիկեղեն) արտադրության ծավալներն աճել են 1.3%-ով և կազմել 999.3 տոննա, իսկ մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալներն աճել են 8.2-ով և կազմել 117.7 տոննա:

Share