Բաժին. Տնտեսական

Բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են

Ապրիլին, մարտի համեմատ,  հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի գների համապատասխանաբար 0.2% և 0.1% անկում: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ներկայացված տվյալների համաձայն՝ հաշվետու ապրիլ ամսում, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, մեր երկրում բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 5.9%-ով և 3.5%-ով:

Միևնույն ժամանակ, ապրիլին, 2013 թվականի դեկտեմբերի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գների անկումը կազմել է 3. 9% և 1.8%:

Share