Բաժին. Տնտեսական

Պորտուգալիան այլևս չի զգում արտաքին ֆինանսական աջակցության կարիք

Պորտուգալիան դուրս է գալիս միջազգային օգնության ծրագրից. երկիրն այլևս չի զգում արտաքին ֆինանսական աջակցության կարիք: Այս մասին հայտարարել է Պորտուգալիայի վարչապետ Պեդրու Պասուշ Կոելյուն՝ նշելով, որ երկիրը մտադիր է օգտվել Եվրոգոտու անդամ երկրների պետական պարտատոմսերի նկատմամբ ներդրողների աճող հետաքրքրությունից և ֆինանսական միջոցներ ներգրավել բաց շուկայից:

Նշենք, որ Պորտուգալիային տրամադրված միջազգային ֆինանսական օգնության ծրագիրը, որի շրջանակներում երկիրը իր վարկատուներից (Եվրահանձնաժողով, Եվրոպական կենտրոնական բանկ,  Արժույթի միջազգային հիմնադրամ) ստացել էր շուրջ 78 մլրդ եվրո, պաշտոնապես փակվում է մայիսի 17-ին:

Ինչպես գրում է The Financial Times-ը՝ Պորտուգալիայի վարչապետը վստահ է, որ երկրի ֆինանսական պահուստները կարող են երկիրը արտաքին տատանումներից «պաշտպանել» նվազագույնը մեկ տարի:

Share