Բաժին. Տնտեսական

Հայաստանում գարեջրի արտադրության ծավալներն աճել են ավելի քան 2 անգամ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2014թ.-ի առաջին եռամսյակում ՀՀ-ում գարեջրի արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 2.1 անգամ և կազմել 3 377.7 հազար լիտր:

Միևնույն ժամանակ օղու և օղու-լիկյորի արտադրության ծավալները նվազել են 2.5%-ով և կազմել 951.3 հազար լիտր, գինու արտադրության ծավալները նվազել են 7.3%-ով և կազմել 1 092.8 հազար լիտր, իսկ շամպայնի արտադրության ծավալներն աճել են 20.1%-ով և կազմել 71.1 հազար լիտր:

Share