Բաժին. Տնտեսական

2014թ. առաջին եռամսյակում Հայաստանում սիգարետների արտադրության ծավալներն աճել են 31.7%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2014թ.-ի հունվար-մարտ ամսիներին Հայաստանում արտադրված սիգարետների քանակն անցյալ տարվա առաջին եռամսյակի տվյալների համեմատ աճել է 31.7%-ով և կազմել 2 891 միլիոն հատ:

Միևնույն ժամանակ Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն Հայաստան է ներմուծվել 4.991 մլն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով 295.31 մլն հատ սիգարետ, սիգարիլլա և սիգար: Անցյալ տարվա տվյալների համեմատ սիգարետների ներմուծման ծավալները նվազել են 2.3%-ով, իսկ մաքսային արժեքը` 19.7%-ով:

Share