Բաժին. Տնտեսական

Արմենալի արտադրության ծավալներն առաջին եռամսյակում աճել են 4.6%-ով

2014 թ. առաջին եռամսյակում Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը (մտնում է աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրող ՌՈՒՍԱԼ ընկերության կազմի մեջ) թողարկել է 7175 տոննա արտադրանք` 4,6 % գերազանցելով 2013 թ. համանման ցուցանիշը:

Հայաստանի մաքսային ծառայության տվյալներով` այս տարվա հունվար-մարտ ամիսների ընթացքում արտահանվել է 8177 տոննա ալյումինե փայլաթիթեղ, որը 17,1 % ավել է, քան նախորդ տարվա առաջին եռամսյակում: Փայլաթիթեղի արտահանման աճը դրամային տեսքով կազմել է 6,2%` մինչև 23,3 մլն դոլար: Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալի մեջ 2014 թ. առաջին եռամսյակում ԱՐՄԵՆԱԼ-ի մասնաբաժինը կազմել է 6,7 %, իսկ ԱՄՆ արտահանման ծավալում`90% ավելի:

Տեխնոլոգիայի կատարելագործման և արտադրության կազմակերպման շնորհիվ հաշվետու եռամսյակում 8,8% անցած տարվա համեմատ ավելացել է պիտանի  արտադրանքի թողարկման գործակիցը, իսկ ավելի քան 5%` թողարկումը մեկ աշխատակցի հաշվարկով:

Ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին ԱՐՄԵՆԱԼ-ում միջին ամսական աշխատավարձը հասել է գրեթե 344 հազար դրամի, որը 11,7% բարձր է 2013 թ. առաջին եռամսյակի ցուցանշից և 2,2 անգամ բարձր է Հայաստանում միջին աշխատավարձից:

Share