Բաժին. Տնտեսական

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի խորհրդի նիստը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:

Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը քննարկել և ի գիտություն է ընդունել նախորդ հանձնարարականների կատարման հաշվետվությունը:

Այնուհետև հաստատվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Երևան-Արտաշատ հատվածում գյուղատնտեսական տեխնիկայի և ընտանի կենդանիների համար նոր վերգետնյա երկու ուղեանցերի կառուցման տեխնիկական առաջադրանքը, ինչպես նաև կապալառու «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս. Ա.» ընկերության հետ ստորագրված Փոխըմբռնման համաձայնագիրը:

Ներկայացվել է նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հարավային՝ Քաջարանից մինչև Ագարակ ձգվող մոտ 42 կմ երկարությամբ նոր բարձրակարգ ճանապարհահատվածի ծրագիրը, որն արժանացել է խորհրդի հավանությանը:

Share