Բաժին. Տնտեսական

Շաքարի ներմուծման ծավալներն աճել են 19.63%-ով

Պետական եկամուտների կոմիտեի Մաքսային ծառայության կողմից հրապարակված տվյալների համաձայն 2014թ.-ի առաջին եռամսյակում Հայաստան է ներմուծվել 14 461 400 դոլար մաքսային արժեքով 30807.61 տոննա շաքար: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շաքարի ներմուծման ծավալներն ավելացել են 19.63%-ով, իսկ մաքսային արժեքը` 0.19%-ով:

Share