Բաժին. Տնտեսական

Հովիկ Աբրահամյանը նախկին վարչապետների ակումբ է ստեղծում

Այսօր, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ազգային Ժողովում ներկայացրել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը:

Ներկայացումից հետո տեղի ունեցած հարց ու պատասխանի ընթացքում վարչապետը տեղեկացրել է, որ մտադրություն ունի ստեղծել նախկին վարչապետների ակումբ, որի շրջանակներում ՀՀ նախկին վարչապետների հետ քննարկումներ կանցկացվեն երկրի տնտեսության զարգացման հարցերի շուրջ:

Հովիկ Աբրահամյանը Ազգային Ժողովի դահլիճում գտնվող Հրանտ Բագրատյանին և Խոսրով Հարությունյանին հրավիրել է մասնակցել ակումբին:

Share