Բաժին. Տնտեսական

Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ավտոճանապարհի հողային աշխատանքներն ավարտվում են

Տավուշի մարզի Վազաշեն-Պառավաքար վտանգավոր հատվածում կառուցվող շրջանցիկ ավտոճանապարհի հողային պաստառի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին: Եվս 20 մետր և ճանապարհի երկու հատվածները կմիանան իրար:

Այլընտրանքային շրջանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքներն ընթանում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի  և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի անմիջական հսկողության և ուշադրության ներքո: Շինարարության ընթացքին, կատարված աշխատանքների որակը գնահատելու նպատակով Տրանսպորտի և  կապի նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները կառուցվող նոր ճանապարհահատվածում էին: 

Կիրառված նախագծային լուծումներն ապահովում են ճանապարհահատվածի անվտանգությունը: Այդ նպատակով ճանապարհամերձ որոշակի հատվածներում կառուցվել են արգելապատնեշներ:
Շինարարական աշխատանքներն իրականացնող Իջևանի ճանշինի ավագ աշխղեկը ճանապարհի կառուցման ընթացքից  գոհ է, սակայն նշում է, որ կան նաև դժվարություններ. դրանք հիմնականում կապված են պայթեցման աշխատանքների հետ:

Այլընտրանքային ճանապարհահատվածը կունենա  3.2 կմ  երկարություն և 6-7 մետր լայնություն: Այն Վազաշեն-Պառավաքար հատվածում ճանապարհի երկարությունը կկրճատի մոտ երկու կիլոմետրով:

Share