Բաժին. Տնտեսական

Ո՞ր երկրներն են ամենաշատը սպառում ոգելից խմիչք

Ոգելից խմիչքների վրա կատարվող ծախսերի ցուցանիշով աշխարհում առաջին տեղում Էստոնիան է: Euromonitor ընկերության կողմից իրականացված ուսումնասիրությունների համաձայն՝ 2013 թվականին Էստոնիայում ոգելից խմիչքներին բաժին է ընկել սպառողների համախառն ծախսերի 6,5%-ը: Երկրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ բնակչության ծախսերի կառուցվածքում ոգելից խմիչքների մասնաբաժինը կազմել է 5,8%:

Ոգելից խմիչքների վրա կատարվող ծախսերի ցուցանիշով երրորդ տեղում Բելառուսն է (5,5%): Այնուհետև հաջորդում են Պերուն (5,4%), Լատվիան (5,3%) և Լիտվան (5,3%):

Միևնույն ժամանակ, երկրի բնակչության մեկ շնչին բաժին ընկնող՝ ոգելից խմիչքների ծախսի ցուցանիշով առաջին տեղում Ֆինլանդիան է՝ 844 ԱՄՆ դոլար: Երկրորդ տեղում Շվեյցարիան է՝ 788,8 ԱՄՆ դոլար, երրորդ տեղում՝ Նորվեգիան՝ 788,4 ԱՄՆ դոլար: Չորրորդ և հինգերորդ հորիզոնականներում հայտնվել են Նոր Զելանդիան և Էստոնիան:

Share