Բաժին. Տնտեսական

Այս տարի ևս 3,2 մլն մարդ կդառնա գործազուրկ

Այս տարի աշխարհում գործազրկության մակարդակը կշարունակի աճել. ևս 3,2 մլն մարդ կդառնա գործազուրկ: Նման գնահատական է ներկայացրել Աշխատանքի միջազգային կազմակերպությունը իր նոր՝ «2014թ. աշխատանքի շուկան. զարգացում և աշտատատեղեր» զեկույցում:

Կազմակերպությունը, ուսումնասիրություններ իրականացնելով աշխարհի 140 երկրում, եկել է այն եզրակացության, որ բոլոր այն երկրները, որոնք 2000-ական թվականների սկզբին ներդրումների են իրականացնել որակյալ աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ, 2007 թվականից ի վեր ապահովում են առավել բարձր տնտեսական աճի տեմպեր, քան մյուս երկրները, որտեղ աշխատանքի շուկան համեմատական կարգով դեռևս գտնվում են ձևավորման փուլում:

Ըստ ներկայացված տվյալների՝ 2013 թվականին աշխարհում գործազուրկ մարդկանց թիվը կազմել է ավելի քան 200 մլն:

Սպասվում է, որ 2019 թվականին գործազուրկների թիվը կկազմի 213 մլն:

Share