Բաժին. Տնտեսական

90%-ը՝ 11%-ի ձեռքում

Աշխարհի խոշորագույն հեջ-ֆոնդերի 11%-ին բաժին է ընկնում համաշխարհային ֆինանսական շուկայի այս հատվածում կենտրոնացված ակտիվների 90%-ը: Preqin վերլուծական ընկերության տվյալներով՝ 505 ամենամեծ հեջ-ֆոնդերը վերահսկում են շուրջ 2,39 տրիլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով ակտիվներ:

Նշվում է, որ այս հեջ-ֆոնդերի (լրացուցիչ ռիսկով ֆոնդեր) հիմնական ներդրողները պետական կենսաթոշակային հիմնադրամներն են, ինչպես նաև սուվերեն ներդրումային հիմնադրամները և մասնավոր կենսաթոշակային հիմնադրամները:

Share