Բաժին. Տնտեսական

Մեծ Բրիտանիան ՀՆԱ-ի հաշվարկման ժամանակ կդիտարկի նաև մարմնավաճառությունից և թմրամիջոցների վաճառքից ստացվող եկամուտները

Մեծ Բրիտանիան որոշել է երկրի ՀՆԱ-ի ցուցանիշի մեջ «ներառել» նաև մարմնավաճառությունը և թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը: Սպասվում է, որ ՀՆԱ-ի հաշվարկման նոր մեթոդը ուժի մեջ կմտնի 2014 թվականի սեպտեմբերից:

Ըստ բրիտանացի վերլուծաբանների հաշվարկների՝ 2009 թվականին մարմնավաճառությունը երկրի տնտեսությանը բերել է 5,3 մլրդ ֆունտ եկամուտ, իսկ թմրամիջոցների ապօրինի վաճառքը՝ 4,4 մլրդ ֆունտ:

Հարկ է նշել, որ Մեծ Բրիտանիան միակը չէ, որ մտադիր է ՀՆԱ-ի գնահատման ժամանակ դիտարկել մարմնավաճառությունը և թմրամիջոցների ապօրինի վաճառքը: Իտալիան ևս հայտարարել է նման մտադրության մասին: Այս երկրում ստվերային տնտեսությունը կազմում է երկրի ՀՆԱ-ի շուրջ 10%-ը:

Նշենք նաև, որ այսօր ՀՆԱ-ի հաշվարկման ժամանակ տնտեսության անօրինական ոլորտները դիտարկում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Էստոնիան, Ավստրիան, Սլովենիան, Ֆինլանդիան, Շվեդիան և Նորվեգիան:

Share