Բաժին. Տնտեսական

Այս տարի աճել են Հայաստանից տրամադրվող մարդասիրական օգնության ծավալները

Ընթացիկ տարվա հունվար-ապրիլին մարդասիրական օգնության կարգով Հայաստան են ներմուծվել 958.6 տոննա  ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 6.1 մլրդ դրամ կամ 14.8 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 17.7%-ով:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ստացված օգնության 43.5%-ը կազմել են մանածագործական իրերը, 16.5%-ը` քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 11.2%-ը`սարքեր և ապարատները, 10.8%-ը` մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները, 3.5%-ը`տարբեր արդյունաբերական ապրանքները, 3.2%-ը` կոշկեղեն, գլխարկներ, հովանոցներ:

Օգնության 56.4%-ը բաժին է ընկել Եվրամիության երկրներին, այդ թվում 37.0%-ը՝ Նիդերլանդներին: ԱՄՆ-ի մասնաբաժինը ընդհանուր մարդասիրական օգնության կառուցվածքում կազմել է 24.2%:

Share