Բաժին. Տնտեսական

Ֆրանսիայում գործազրկության մակարդակը շարունակում է մնալ բարձր

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Եվրոգոտու երկրորդ խոշորագույն տնտեսությամբ երկրում՝ Ֆրանսիայում, գործազրկության մակարդակը կազմել է 10,1%: Այս մասին վկայում են Insee վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Նշենք, որ 2013 թվականի սկզբին Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել էր, որ տարվա ընթացքում ակտիվ պայքարելու է գործազրկության դեմ, սակայն պաշտոնական վիճակագրությունը  ցույց է տալիս, որ այդ պայքարը «հաջողություն չի ունեցել»:Վերլուծաբանները կարծում են, որ երկրում գործազրկության կրճատում գրանցելու համար անհրաժեշտ է ապահովել նվազագույնը 1% տնտեսական աճ և խրախուսել, որպեսզի մասնավոր հատվածում ստեղծվեն  նոր աշխատատեղեր:

2013 թվականի չորրորդ եռամսյակում Ֆրանսիայում գործազրկության մակարդակը կազմել էր 10,2%:

Share