Բաժին. Տնտեսական

Բրազիլիան և ֆուտբոլի աշխարհի առաջնության «տնտեսական օգուտները»

Բրազիլիային կհաջողվի «ետ վերադարձնել» այն ֆինանսական միջոցները, որոնք երկիրը ծախսել է ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմակերպման համար: Colliers International վերլուծական ընկերության ուսումնասիրության համաձայն՝ Բրազիլիան ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ շուրջ 15 մլրդ ԱՄՆ դոլար է ներդրել ենթակառուցվածքների ստեղծման ու առաջնության կազմակերպման ծրագրերում, և մեծ է հավանականությունը, որը երկիրը կկարողանա առաջնության խաղերի տոմսերի վաճառքի, զբոսաշրջիկների հոսքի, գովազդային և հովանավորչական գործարքների շնորհիվ «ետ վերադարձնել» այդ գումարը:

«Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014. Նոր հեռանկարների Բրազիլիայի համար» զեկույցում Colliers International ընկերության վերլուծաբանները, գնահատելով Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության տնտեսական ազդեցությունը, նշում են, որ միայն խաղերի տոմսերի վաճառքը չի կարող «փոխհատուցել» ներդրված գումարները, սակայն լրացուցիչ եկամուտների շնոհիվ Բրազիլիան կարող է ամբողջությամբ «վերադարձնել» ծախսված գումարները:

Նշենք, որ Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի ամենաթանկ տոմսը արժե 990 ԱՄՆ դոլար:

Share