Բաժին. Տնտեսական

Ադրբեջանը մեծացրել է Վրաստանի տնտեսությունում իրականացվող ներդրումները

2014 թվականի առաջին եռամսյակում Ադրբեջանը Վրաստանի տնտեսությունում իրականացրել է շուրջ 47 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Հաշվետու ժամանակահատվածում Վրաստանի տնտեսությունում իրականացված ներդրումների ծավալով Ադրբեջանը երկրորդ տեղում է: Այս մասին վկայում են Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ներկայացված պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ Վրաստանի տնտեսությունում իրականացրած ներդրումների ծավալով առաջին տեղում Նիդերլանդներն են` 73 մլն ԱՄՆ դոլար: Երրորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 35 մլն ԱՄՆ դոլար:

Հունվար-մարտ ամիսներին Վրաստանի տնտեսությունում միայն ուղղակի ներդրումները կազմել են 260 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանկահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 15%-ով:

Օտարերկրյա ներդրումների առավել մեծ հոսք գրանցվել է ֆինանսական շուկայում: Երկրորդ տեղում վերամշակող արդյունաբերության ոլորտն է, երրորդ տեղում՝ տրանսպորտի և կապի ոլորտը:

Share