Բաժին. Տնտեսական

Իսպանիայի անշարժ գույքի շուկան աստիճանաբար դուրս է գալիս ճգնաժամից

Իսպանիայի անշարժ գույքի շուկան աստիճանաբար դուրս է գալիս ճգնաժամից: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում, 2010 թվականից ի վեր առաջին անգամ, երկրում գրանցվել է անշարժ գույքի գների անկման տեմպերի թուլացում: Վերլուծաբանները կանխատեսում են, որ Իսպանիայի անշարժ գույքի շուկայում վերջին տարիներին նկատվող շարունակական անկումը մոտ ապագայում կդադարի:

Իսպանիայի Ազգային վիճակագրական ինստիտուտի (INE) տվյալների համաձայն՝  ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Իսպանիայի անշարժ գույքի գները կրճատվել են 1,6%-ով՝ նախորդ տարվա չորրորդ եռամսյակում գրանցված 7,8% անկման դիմաց:

Նշենք, որ վերջին վեց տարվա ընթացքում Իսպանիայի անշարժ գույքում շուկայում գների ընդհանուր մակարդակի անկումը կազմել է շուրջ 36%:

Կանխատեսվում է, որ ընթացիկ տարում Իսպանիայի տնտեսությունը կաճի 1,2%-ով: 2015 թվականի համար կանխատեսվում է ՀՆԱ-ի 1,8% անկում:

Share