Բաժին. Տնտեսական

Կանխատեսվում է ԱՄՆ-ի տնտեսության աճի տեմպերի արագացում

Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում ԱՄՆ-ի տնտեսության աճի տեմպերը կարագանան և մինչև տարվա վերջ կցուցաբերեն կայունություն: Նման կանխատեսում է ներկայացրել ԱՄՆ-ի Մասնավոր ձեռներեցության ոլորտի տնտեսագետների ազգային ասոցիացիան (NABE):

Ըստ ներկայացված տվյալների՝ ընթացիկ տարում ամերիկյան տնտեսությունում նոր աշխատատեղերի ստեղծման և սպառողական ծախսերի ոլորտներում կգրանցվեն կայուն միտումներ, ինչի արդյունքում երկրի տնտեսությունը ապրիլ-հունիս ամիսների արդյունքներով կապահովի 3,5% աճ:

Նշենք, որ ըստ վերջին վերանայված տվյալների՝ 2014 թվականի առաջին եռամսյակում ԱՄՆ-ի տնտեսությունը կրճատվել էր 1%-ով: 2013 թվականի երրորդ եռամսյակում ամերիկյան տնտեսությունն աճել էր 2,6%-ով:

Սպասվում է, որ տարվա արդյունքներով ԱՄՆ-ի տնտեսության աճը կկազմի 2,5%:

Share