Բաժին. Տնտեսական

ՓՄՁ ԶԱԿ-ը Գավառում պանրի արտադրության և ուսուցողական կենտրոնի կառավարման գործընկեր է փնտրում

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում պանրի արտադրության և ուսուցողական կենտրոնի շահագործման և կառավարման գործընկեր ընտրելու համար:

Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը՝ «Kaihatsu Management Consulting» ընկերության հետ համատեղ, իրականացնում է «Տեղական արտադրության և տեղական ապրանքանիշերի խթանման» ծրագիրը՝ Ճապոնիայի միջազգային համագործակցության կազմակերպության (JICA) աջակցությամբ. Ծրագրի գլխավոր նպատակն է ստեղծել աջակցման այնպիսի մեթոդ, որը կօժանդակի դեպի շուկան միտված տեղական արտադրանքի և ծառայությունների ստեղծմանը և խթանմանը, որը հիմնված կլինի  «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» շարժման փիլիսոփայության վրա:

Նշված ծրագրի շրջանակում խորհրդատուները հրավիրվում են ներկայացնելու իրենց գնային առաջարկները (տեխնիկական և ֆինանսական)՝ հիմք ընդունելով կից ներկայացված տեխնիկական առաջադրանքների պայմանները (առաջադրանքները ներկայացված են անգլերեն):

Հարցերի դեպքում խնդրում ենք կապվել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գրասենյակ՝ հետևյալ հեռախոսահամարներով. (010) 54-16-48 կամ՝ 56-37-14:

Գնային առաջարկը պետք է ներկայացվի անգլերեն՝ մինչև 2014 թ. հունիսի 17-ը, ժամը 18:00-ն՝ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ գրասենյակ: Հասցեն՝ ՀՀ, ք. Երևան 0010, Մհեր Մկրտչյան փ. 5ա: Առաջարկներն ընդունվում են նաև էլեկտրոնային փոստով, հետևյալ հասցեով՝tsukamoto.akihiro@kmcinc.co.jp :

Share